Տղեն փաստացի է ժողովրդին նման բան անում, մերն էլ՝ մատերով. քաղաքացիները՝ Ալեն Սիմոնյանի մոր արարքի մասին

Խոսք Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:36 07-05-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Երեկ տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես է ընդդիմադիրների քայլերթի ժամանակ մի կին պատշգամբից քաղաքացիների վրա թքում և միջնամատ ցույց տալիս։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ կինը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։

Դրանից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել էր, որ համացանցում տարածված տեսանյութում իր մայրն է։ «Մայրիկի նյարդերը չեն դիմացել»,– ասել է նա։

Այսօր oragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ վերաբերմունք և կարծիք ունեն այդ ամենի շուրջ։
Մանրամասն՝ տեսանյութում․