Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:05 07-05-2022

7-12-րդ դասարանների աշակերտները կներկայացնեն իրենց կատարած հետազոտական աշխատանքները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը Երևանի պետական համալսարանի հետ կազմակերպում է «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով առաջին աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում են ՀՀ դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտները։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը կարևոր է համարել աշակերտների մասնակցությունը աշխատաժողովին: «Մենք պետք է գնանք նրան, որ բառերի հետևում դնենք բովանդակություն: Սովորողակենտրոն լինել նշանակում է ստեղծել պայմաններ, որտեղ մեր սովորողները կհասկանան, որ իրենց լսում են: Այն ինչ արվում է հանրակրթական պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացի ևս մի կարևոր քայլ է»,- ասել է նա:

ՀՀ ԿԳՄՍՆ «Կզնակ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանն էլ հավելել է․ «Փայլուն միջառարկայական կապերի օրինակներ ունենք, թե ինչպես են կարողացել խնդրի շուրջ համախմբվել ուսուցիչն ու աշակերտը: Այսօր մենք ունենք 146 ելույթ, որին մասնակցել է 200-ից ավելի աշակերտ բոլոր մարզերից»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին