Մնացական Աբրահամյանը 9-րդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում
copy image url

Մնացական Աբրահամյանը 9-րդ տեղը գրավեց աշխարհի առաջնությունում

Ներքին Սպորտ 3 տարի առաջ - 12:42 07-05-2022

Հունական Իրակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան 81 կգ քաշային ծանրորդները։

Հայաստանը ներկայացնող Մնացական Աբրահամյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ և երկամարտի 308 կգ արդյունքով գրավեց 9-րդ տեղը: Նախկինում նա ցույց էր տվել 320 կգ արդյունք:

Ուշագրավն այն է, որ եզրափակիչ մրցաշարին մասնակցած 10 ծանրորդներից վեցը դարձել է մեդալակիր: Չեմպիոն հռչակվել է Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կուռնազը:

Վաղը Հայաստանից հանդես կգան 89 կգ քաշայիններ Սուրեն Գրիգորյանն ու Գևորգ Ղահրամանյանը, որոնք նախնական տվյալներով մեդալներ նվաճելու իրական թեկնածուներ են: