Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, թե ինչպես է Հայաստանում դպրոցներից մեկի ուսուցիչը խփում աշակերտին, ապա վիրավորում մյուս աշակերտներին ևս։
Oragir.news-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում։ Երեւանի քաղաքապետարանից էլ մեզ փոխանցեցին, որ կրթության վարչության աշխատակիցները գնացել են դպրոց։
Թիվ 24 դպրոցի տնօրեն Նաիրա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքից տեղյակ են, այս պահին հարցին լուծում է տրվում։ Նա նաեւ նշեց, որ ուսուցիչը դպրոց գնացել է. «Այո՛, ինքը դպրոց եկել է, մեր վաստակաշատ ուսուցիչներից է»։