Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:09 04-05-2022

Մեր Քայլոյին էին ձեռ առնում, հիմա փողոցային շների գինը բարձրացել է. Ն. Փաշինյան

Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հարցն ուղղելով վարչապետ Փաշինյանին, ասաց, որ քանի օր է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի մեջ է, ինչ է կարծում փողոցում ընթացող գործողությունների մասին, իսկ վերջինս պատասխանեց.

«Ես ուզում եմ, որ ժողովրդավարության գայթակղությանը չտրվենք որպես իշխանության կամ պետության թուլություն։ Այսօր ժողովրդավարությունը ՀՀ-ի թիվ մեկ բրենդն է, և մենք այդ բրենդը պահելու ենք, բայց չի նշանակում, որ չկան գծեր։ Ընդդիմության մեր գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել, իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար։ Քաղաքում ուսապարկ մնացել է, քանի որ ընդդիմության շարքերն այդքան հոծ չեն, որ սպառեն քաղաքի բոլոր ուսապարկերը, պարզապես գներն են բարձրացել, որովհետև գիտեն, որ նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի։ Մեր Քայլոյին էին ծաղրում, պետք է ասեմ, որ հիմա քաղաքում անտուն շների գինն է բարձրացել․ Չալոյի նման եթե լինում է, ընդդիմադիր էլիտան ավելի բարձր է գնահատում»։

Փաշինյանն ասաց, որ իրենց ասում էին, որ իրենք հեղաշրջման համար էին եկել. «Հիմա իրենք կամ պետք է ասեն, որ ուզում են հեղաշրջում անել, կամ պետք է խոստովանեն, որ մենք հեղաշրջման համար չէինք եկել։ Հիմա իրենք ամեն բան անում են մեզ նմանակելու համար»։

Փաշինյանը, ԱԺ ամբիոնից պատմական ակնարկ անելով, վերհիշելով Վահրամ Փափազյանի տված պատասխանը Մհեր Մկրտչայանին, ասաց. «Ամեն սև բան չէ, որ Օթելլո է։ Սրանով կարծում եմ տվեցի սպառիչ պատասխան»։


Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին