Միտք Ներքին 4 տարի առաջ - 16:39 04-05-2022

Հայաստանի հիմնական «դոնորը» շարունակում է մնալ Ռուսաստանը

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2022թ․ մարտին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը։ Համաձայն հրապարակվածի՝ այս տարվա մարտ ամսվա ընթացքում արտերկրից բանկերի միջոցով ՀՀ է փոխանցվել 252մլն 667 հազար ԱՄՆ դոլար գումար։ Սրանից 115 մլն 841 հազարը ՀՀ է փոխանցվել Ռուսաստանի Դաշնությունից, 60 մլն 855 հազարը՝ ԱՄՆ-ից, մնացյալը՝ այլ երկրներից։ Նույն ընթացքում ՀՀ-ից դեպի արտերկիր է փոխանցվել 162 մլն 126 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար․ դեպի ՌԴ՝ 64 մլն 395 հազար, դեպի ԱՄՆ՝ 25 մլն 534 հազար դոլար։ Արդյունքում դեպի ՀՀ զուտ ներհոսքը կազմել է 90 մլն 541 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որից 51մլն 446 հազարը ՌԴ-ից, 35 մլն 321 հազարը՝ ԱՄՆ-ից։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին դեպի ՀՀ զուտ ներհոսքը կազմել է 40․45 մլն դոլար, որից 17․5-ը՝ ՌԴ-ից, և 27․6-ը՝ Միացյալ Նահանգներից, փետրվարին զուտ ներհոսքը կազմել էր 56 մլն 102 հազար, որից 46 մլն 96 հազարը՝ Ռուսաստանից։

Փաստորեն հունվար ամսվա համեմատությամբ՝ մարտին բանկերի միջոցով դրսից ուղարկվող փոխանցումներն ավելացել են 2․2 անգամ՝ ավելի քան 62%-ով։ Եթե հունվարին ԱՄՆ-ից ՀՀ փոխանցված զուտ ներհոսքը ավելի քան 10 մլն դոլարով գերազանցում էր ՌԴ-ից ուղարկվածին, ապա փետրվարին իրավիճակը գլխովին փոխվել է, և այդտեղից ավելի քան 26 մլն դոլար ավել գումար է փոխանցվել ՀՀ, քան ԱՄՆ-ից։ Նույն կերպ մարտին ՌԴ-ից ՀՀ փոխանցված գումարը ավելի քան 16 մլն դոլարով ավել է եղել ԱՄՆ-ից ուղարկվածից։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան