Ինչպես արդեն
տեղեկացրել ենք, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Աղվան Հովսեփյանի խախափանման միջոց կալանքի հարցը։
Քիչ առաջ դատարանի դահլիճը լքեցին Հովսեփյանի կողմնակիցները. «Այստեղ արդարադատություն չկա»,֊ հայտարարեցին նրանք։
Նիստերի դահլիճում աժիոտաժ սկսվեց, դատավորը դատական կարգադրիչներին ասաց, որ ոչ մեկին այլեւս ներս չթողնեն, քանի դեռ ընդմիջում չի հայտարարվել։
Հիշեցնենք` Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ։
Ալբինա Բարեղամյան