Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 16:40 03-05-2022

Լևոն Բարսեղյանը հերքում է, որ կառավարությունում քննարկվել է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը

Այսօր «168 ժամ»-ը արձանագրել էր, որ թե ինչպես են իրավապաշտպաններ Արթուր Սաքունցն ու Լևոն Բարսեղյանը մտնում կառավարության շենք։
Oragir.news-ը փորձեց իրավապաշտպաններից ճշտել, թե ինչ հանդիպումներ ու քննարկումներ են նրանք ունեցել կառավարության շենքում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ․ «Ոչ մի քոմենթ»։
Հարցին, թե արդյո՞ք անդրադարձ եղել է այսօրվա ներքաղաքական զարգացումներին ու փողոցային պայքարին, նա պատասխանեց․ «Չէ, ոչ մի բան չենք կարող ասել»։
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը մեզ հետ զրույցում նույնպես նշեց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ։ «Ներող կլինեք, մի շարք հանդիպումներ երբ ունենում ենք, պաշտոնյաները երբեմն ասում են, որ լավ կլինի, որ փակ մնա, մենք էլ ասում ենք՝ հա։ Որոշ դեպքերում հանդիպումները բաց են լինում, և մենք պատմում ենք, թե ինչ ենք խոսել։ Բայց ընդհանրապես ես ու Արթուրը էնպիսի բաներ չենք խոսում, ինչ-որ հրապարակային չենք խոսում, ուղղակի մի քանի հանդիպումներ ունեինք, մտանք, հելանք»։
Բարսեղյանին հարցրինք, թե արդյո՞ք այդ քննարկումները առնչություն ունեին այսօրվա ներքաղաքական իրավիճակի ու ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հնարավորության հետ։ Բարսեղյանը պատասխանեց, որ ոչ մի կապ չունեն։ «Ցուցարարների ցույցի իրավունքը սրբազան է, մենք օգտվել ենք այդ իրավունքից և օգտվում ենք։ Բոլորն ազատորեն իրավունք ունեն իրենց հավաքների ազատության իրավունքն օգտագործել։ Եթե օրենք են խախտում, ինչպես ես եմ ժամանակին խախտել, կարող են ենթարկվել պատասխանատվության։ Իշխանությունները պարտավոր են համաչափ վերաբերմունք ցույց տալ։ Անհամաչափ վերաբերմունքը դատապարտելի է, ինչպես ես երեկ մի քանի գրառումներում և հայտարարությունում իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Այն է՝ չպետք է սահմանափակվեն լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները։ Երբ նկատում ենք, որ խախտում է լինում, ասում ենք, ինչպես երեկ, երբ սահմանափակվել էին լրագրողների ազատությունները։ Չէ՛, կրկնեմ, ոչ մի կապ չուներ ցույցերի հետ, ոչ մի բառ չենք խոսել, հավաստիացնում եմ, նույնիսկ տպավորություն կամ կարծիք չենք հայտնել»։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է

Ձեզ գուցե հետաքրքրի