Խոսք Ներքին 4 տարի առաջ - 15:37 02-05-2022

Բերետները և ոստիկանության զորքերը շատ ավելի բարբարոս են. ինչ է կատարվում բաժիններում

Առավոտից ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկում «Դիմադրություն» շարժման մասնակիցներին. արդեն իսկ հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել, ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա։ Բերման ենթարկվածներին օգնության են հասնում փաստաբանները։

Նրանցից մեկը` փաստաբան Ալեքսանդր Կոչումբաեւը, առավոտից ոստիկանական բաժանմունքներում է։ Նա Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ 196 բերման ենթարկված կա, նրանցից ոմանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար տարել են քննչական բաժիններ. «Հիմար, անորոշ մեղադրանքներ են։ Բուն գործելակերպն էլ ծայրահեղ ոչ համաչափ, ֆիզիկական բիրտ ուժի կիրառում է` առանց հաշվի առնելու՝ լրագրող է, փաստաբան է, պատգամավոր է, աղջիկ է, տղա է։ Անգամ մի քանի օր առաջ 13֊ամյա Արային բերման էին ենթարկել, այսօր կրկին էին փորձում բերման ենթարկել»։

Փաստաբանը նշեց, որ քաղաքացիներին բերման են ենթարկում ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար. «Ինքներդ եք տեսնում, որ որեւէ պահանջ չի հնչում, տապալում են մասնակիցներին եւ բերման ենթարկում»։ Նրա խոսքով` ոստիկանության սպակայակազմը տարբեր է Կարմիր բերետներից եւ ոստիկանության զորքերից. «Զորքերը եւ բերետները շատ ավելի բարբարոսներ են, իսկ բաժնում անհամեմատելի հանգիստ վիճակ է»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող