Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները։ Արդեն բերման ենթարկված քաղաքացիներ կան։
Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Ամբողջ քաղաքը պարալիզացված է, մետրոն էլ չի աշխատում։