Նախաճաշել չցանկանալը կարող է վտանգավոր հիվանդությունների նշան լինել, ախորժակի բացակայությունը վկայում է լեղապարկի հետ կապված խնդիրների մասին և կարող է վկայել նաև վահանաձև գեղձի հիպոթիրեոզի զարգացման մասին:
Առավոտյան սովի զգացողությունը բթացնում են նաև ուշ ընթրիքը, անհանգիստ և դեպրեսված հոգեվիճակը։ Նախաճաշել չցանկանալը կարող է կապված լինել լեղապարկի հետ կապված խնդիրների հետ:
«Լեղապարկի կծկումը սկսվում է այն ժամանակ, երբ սնունդը մտնում է ստամոքս։ Եթե ստամոքսը դատարկ է և պասիվ, մաղձը մնում է լեղապարկում, խտանում, լճանում և աստիճանաբար կարող է քարերի առաջացման պատճառ դառնալ»,- նշել է բժիշկը։
Եթե առավոտյան ընդհանրապես ուտելու ցանկություն չունեք, ապա պետք է ստուգեք վահանաձև գեղձի աշխատանքը, հաճախ ախորժակի բացակայությունը կապված է այս օրգանի գործառույթների նվազման հետ։ Օրգանիզմում կոֆեինի ավելցուկը նույնպես կարող է բթացնել քաղցը: