Մամուլ 4 տարի առաջ - 09:11 30-04-2022

Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայկական երկու հանրապետություննների ղեկավարներն ու կառավարությունների որոշ անդամներ երեկ Երևանում են հանդիպել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, խաղաղության օրակարգի մասին մտքեր են փոխանակել: «Արցախցուց ավելի շատ որևէ մեկը, երևի թե, չգիտի խաղաղության գինը»,- Փաշինյանին ասել է Հարությունյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են՝ երեկվա հանդիպումը ցուցադրական բնույթ է ունեցել լոկ՝ հասարակությանը ցույց տալու համար, թե երկու պետությունների քաղաքական իշխանությունները միմյանց հետ որևէ խնդիր ու հարց չունեն: «Քանի որ Հայաստանում այս օրերին ընդդիմությունը ցույցեր է իրականցնում, փողոցային պայքարի է դուրս եկել, վաղն էլ պատրաստվում է մեծամասշտաբ հանրահավք իրականացնել, ապա Փաշինյանի նախաձեռնած հանդիպումը իմաստ է ունեցել ցույց տալու, թե իբրև թե ամեն ինչ «օքեյ» է: Սա հայաստանյան ընդվզումները մեղմելու համար կազմակերպված հանդիպում էր ընդամենը»,- ասաց մեր զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ այդ հանդիպումը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել, ու դա այն հստակ պատճառով ու տրամաբանությամբ, որ Արցախի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն՝ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ներկաների մեջ չի եղել: «Տեսակետ կա, թե Փաշինյանը Արցախի մասով արցախցի պաշտոնյաների գլխի տակ ցանկացել է փափուկ բարձ դնել»,- փոխանցեցինք արցախցի մեր աղբյուրին:

«Հուսամ՝ փափուկ բարձին չեն դնի գլուխները, չնայած, վստահեցնում եմ՝ Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգերը» տարբերվում են: Հարությունյանը հավատարիմ է այն օրակարգին, որ օրեր առաջ հաստատվել ու հրապարկվել է Արցախի խորհրդարանի կողմից: Հանդիպման ընթացքից մեկ դրվագի, այնուամենայնիվ, արժի ուշադրություն դարձնել: Փաշինյանն ասում է, թե իրենք Արցախի մասով դրսում ինչ խոսում կամ բանակցում են, արցախցի գործընկերներին տեղյակ են պահում, իսկ դա նշանակում է, որ Արցախի պաշտոնատար անձանց հետ ոչ թե համգործակցում են, այլ սոսկ «տեղյակ են» պահում»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին