Mercedes-ի վարորդը հարվածել է 14-ամյա հեծանվորդին
copy image url

Mercedes-ի վարորդը հարվածել է 14-ամյա հեծանվորդին

Ներքին 2 տարի առաջ - 00:13 30-04-2022

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Վալիկո Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին բախվել է հեծանվորդ, Կոտայքի մարզի բնակիչ, 14-ամյա Վաչե Մ.-ի հեծանվին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով հեծանվորդը ընկել է, որից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված