Մենք ինքներս կգնանք, կձերբակալենք ու ինքներս դատաստանի կենթարկենք Փաշինյանին․  Միսակ Ավետիսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 28-04-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Անցած օրերին ժողովուրդը գալիս, խնդրում է, որ չգնամ ծայրահեղ քայլերի, մարդիկ ասում են, որ եթե դատախազությունը այդ Նեռին չձերբակալի, իրենք պատրաստ են ինձ հետ գնալ ու նետել կապիտուլիանտին աթոռից։
Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց զոհված ավագ լեյտենանտ Լևոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, ով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն 4 օր Ազատության հրապարակում հացադուլ է անում։ Հիշեցնենք՝ նա ասել էր, որ եթե իր պահանջը չկատարվիր՝ ինքը պատրաստ է գնալ առավել ծայրահեղ քայլերի՝ կառավարության դիմաց ինքնահրկիզման։
«Արդեն մի քանի օր է՝ այստեղ համախմբվում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ առաջին անգամ են դուրս եկել պայքարի ու դուրս են եկել հավատքով, որ վերջապես կազատվեն այս կապիտուլիանտ դավաճանից»։
Հարցին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, նա պատասխանեց, որ եթե իրավապահ համակարգը իր գործառույթները չի իրականացնում, ժողովորդն է երկրի տերը, ժողովուրդն է իր ձեռքով գնում, իրականացնում դա։
«Մենք կգնանք ու ինքներս կձերբակալենք, ինքներս դատաստանի կենթարկենք իրեն։ Միայն թե մի փոքր վախ կա ներսումս, որ դատախազը 5 օր ընդմիջում վերցրեց նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը վեշերը կարողանա առանց շտապելու հավաքել և մի գիշեր էստեղ չի լինի։ Ինչպես նախագահ Արմեն Սարգսյանը, դրսից կլսենք նրա հրաժարականի մասին»,- ասաց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին