«Ազատագրական շարժման» անդամները արդեն երկու օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Շարժման անդամ, ակցիայի կազմակերպիչ Վահագն Չախալյանին ոստիկանները բռնի ուժող բերման ենթարկեցին։ Բերման ենթարկվեցին նաև ութ ցուցարար՝ Փաշինյանի ծաղրանկարով բողոքի ակցիա իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ շարժման անդամներին կրկին խոչընդոտեց ոստիկանական սյունը, որը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։
Մանրամասն՝ տեսանյութում։