Մամուլ 4 տարի առաջ - 08:56 28-04-2022

Փոփոխություններ խոստացողներն այժմ բռնություն են կիրառում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները, հուսանք, կպարզվեն համակողմանի ու արդարադատ քննությամբ, չնայած պարզ է՝ ինչ դատ ու դատաստան էլ լինի, հարազատների մորմոքի համար այն բալասան չի լինի:

Վթարի ենթարկվելու պահին (դատելով համացանցում տարածված տեսանյութերից) լուսահոգի կինը շփոթվում է, չի կողնորոշվում՝ ինչ անել, ու ողբերգական վթարի զոհ է դառնում: Ինչպե՞ս են աշխատել ոստիկանները, ինչպե՞ս ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կամ ի՞նչ ազդանշան են տվել այդ պահին փողոցում կամ մայթերին գտնվող անցորդներին. սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ամենաշատն են հուզում միջադեպից ցնցված հասարակության մտածող հատվածին:

Իրավապաշտպանների մեծ մասը, օրինակ, հույս չունի, թե արդար քննություն կիրականացվի, ու կպարզվեն դեպքի բոլոր մանրամասները: Դատողությունն ինչ-որ առումով գուցե արդարացի է, քանզի 2018-ին նաեւ ոստիկանական համակարգում փոփոխություններ խոստացող «հեղափոխականներն» այժմ բռնություն են կիրառում խաղաղ ակցիա իրականացող ցուցարարների վրա ու, փաստորեն, հանուն կառավարական «կորտեժի» անարգել երթեւեկի՝ վթարի ենթարկում երիտասարդ հղի կնոջ:

2018-ից հետո ոստիկանական համակարգի միակ փոփոխությունը «պարեկների» ինստիտուտի ներդրումն է, որ ինչքան էլ մերօրյա իշխանավորները փորձում են դրական լույսի ներքո ներկայացնել, միեւնույնն է, չի ստացվում ու չի ստացվելու, քանզի երկրում կարգ ու կանոն, օրենք չի կարող պահպանել մեկը, որ երբեմն անգամ միջնակարգ կրթություն չունի, էլ չասած ֆիզիկական բավարար կարողություններ, շփվելու տակտ ու էթիկա չունենալու մասին:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի