Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:09 27-04-2022

Դատախազությունում տղա չկա նստած. ծնողները դժգոհ մնացին դատախազի որոշումից


Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը, որը բավարարվել է:

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները կրկին գլխավոր դատախազության մոտ են եղել: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և գործը հսկող դատախազ Արմեն Մուրադյանը մոտեցան ծնողներին։ Աբրահամյանը փոխանցեց դատախազի պատասխանը և շեշտեց` կան դատավարական հստակ ընթացակարգեր։ Գրավոր պատասխանն ուղարկվել է փաստաբան Արա Զոհրաբյանին, քանի որ դիմումը ներկայացված է նրա անունով։ Սակայն զոհված զինծառայողի ծնողները դժգոհ մնացին դատախազի որոշումից, ինչից հետո իրավիճակը լարվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի