Արտաքին 4 տարի առաջ - 14:38 27-04-2022

Էրդողանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում է ermenihaber-ը, Անկարայի Բեշթեփե նախագահական պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» ու Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Հայկական հիվանդանոցի փոխնախագահ Հերման Բալյանը, հայկական «Սբ. Հակոբ» կաթոլիկ հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Անտուան Սուլթանօղլուն:

Թուրքիայի նախագահի կազմակերպած իֆթարին մասնակցել են նաև հրեական, ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ:

Ներկա են եղել նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա