Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:06 27-04-2022

Իշխանությունը քարոզում է այլասերում. Արա Զոհրաբյան

Կառավարության շենքի դիմաց ակցիայի իրականացնող մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ոչ այլասերմանը», «Նիկո՛լ, հեռացի՛ր» գրություններով պաստառներ։ «Ազատագրական շարժման» անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունն այս չորս տարիների ընթացքում քարոզել է այլասերում Լանզարոտեի, Ստամբուլյան կոնվեցիաներով։

«Բազմաթիվ օրինագծերով փորձել են արժեզրկել հայ ընտանիքի գաղափարը։ Այժմ բողոքի ակցիա ենք իրականացնում, որի նպատակը կառավարության շենքը ախտահանելն է նրանցից»։

Մինչ ակցիայի մասնակիցները քայլում էին կառավարության շենք, ոստիկանները կանգնեցրին նրանց, հարցրեցին՝ ո՞ւր են գնում, ապա հայտնեցին՝ կառավարության շենքը հատուկ պահպանվող տարածք է՝ կոչ անելով շրջանցել կառավարության շենքը: Ակցիայի մասնակիցներից մեկի և ոստիկանի միջև վեճ ծավալվեց, որից հետո ոստիկանները բերման ենթարկեցին մասնակիցներից մի քանիսին, իսկ մյուսներին էլ հրելով հեռացրին կառավարության շենքից:


Մանրամասն՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված