Արտաքին 4 տարի առաջ - 11:05 27-04-2022

Պուտինը հայտարարել է, որ Մարիուպոլում ավելի քան 1.3 հազար ուկրաինացի զինծառայող է գերի հանձնվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մարիուպոլում ռազմական գործողություններ չեն ընթանում և ավելի քան 1.3 հազար ուկրաինացի զինծառայող գերի է հանձնվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի զինված ուժերի մի մասը, որը տեղակայված էր այլ արդյունաբերական տարածքներում, գերի է հանձնվել. գրեթե 1.3 հազար մարդ։ Իրականում նրանք այնտեղ ավելի մեծաթիվ են»,- ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ վիրավորները գտնվում են բացարձակ նորմալ պայմաններում, նրանց ցուցաբերվում է որակյալ լիարժեք բուժօգնություն։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդել էր, որ Մարիուպոլում հատուկ գործողության ընթացքում գերի է հանձնվել 1464 ուկրաինացի զինծառայող, իսկ ուկրաինական խմբավորման կորուստները Մարիուպոլում գերազանցել է 4000 մարդը։

Ամենից շատ դիտված

23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
00:00 Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց