Արտաքին 4 տարի առաջ - 18:42 19-05-2022

«Ազովստալի» 1730 պաշտպաններ գերի են հանձնվել. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, որ ևս 771 ուկրաինացի զինվորականներ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից տեղափոխվել է ռուսամետ անջատողականների կողմից վերահսկվող տարածք։ Այսպիսով, ինչպես հաստատում է ռուսական գերատեսչությունը, մայիսի 16-ից ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը, ովքեր կոմբինատից գերի են հանձնվել, հասել է 1730-ի, նրանց մեջ կան 80 վիրավորներ։

Կիևը դեռ չի մեկնաբանել այս թվերը։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը նախօրեին հորդորել է գերի հանձնված ուկրաինացի զինվորականների մասին ռուսական կողմի հայտարարությունները չընդունել որպես արժանահավատ տեղեկատվություն։

Սակայն ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հաստատել էին, որ զինվորականները մայիսի 16-ից լքել են «Ազովստալը» հրամանատարության հրամանով։ Կիևի պաշտոնական աղբյուրները դա անվանում են «տարհանում»։ Կիևը հայտարարել է, որ նախատեսում է այդ մարդկանց վերադարձնել փոխանակման ընթացակարգով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ