Միտք 4 տարի առաջ - 10:20 27-04-2022

Գիտենք, որ թուրքական խաղաղությունը մեծ բլեֆ է, ինչին ձևացնում ենք, թե հավատում ենք՝ և՛ աշխարհը, և՛ մենք

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, որը ներկայանում է որպես շահագրգիռ կողմ հայերի և թուրքերի միջև հարաբերությունները բարիդրացիական դարձնելու բանակցություններում ու շփումներում, ուրուգվահայերին ցույց է տալիս «Գորշ գայլերի»՝ թուրքական ազգայնական կազմակերպության հայտնի նշանը: Կազմակերպություն, որ պանթուրքիզմի ու նեոֆաշիզմի գաղափարախոսության կրողն է և թշնամական ու ահաբեկչական գործողություններ է իրականացրել հայերի, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների դեմ: Այս նշանը ցույց է տալիս մեկը, ով ներկայացնում է աշխարհին, թե հաշտեցման ու խաղաղության ձեռք է մեկնում հայերին, նաև իր կառավարությունը: Այդ նույն տրամաբանությամբ Թուրքիայի մեջլիսում առաջարկում են Հայաստանի հետ սահմանային անցակետը կոչել Հայոց ցեղասպանության մեծագույն ոճրագործ Թալեաթի անունով: Սա ոչ միայն բացահայտ ցինիզմ է ու ծաղրանք, նվաստացում ու ստորացում՝ ուղղված մեզ, այլ նաև նախատեսվող նոր ցեղասպանություն, ուղղակի ասել՝ հայե՛ր, ցեղասպանության միջով եք անցնելու, և անցակետը դրա խորհրդանիշն է:

Արդեն որքան հոգնեցնող, նույնքան էլ զզվելի է կրկնել Ադրբեջանի՝ որպես սպառնալիք հնչող պահանջները, սահմաններն ու քարտեզները, որոնք Արցախը կտրելով հասնում են մինչև Երևան: Այս ամենն Ադրբեջանն անում է ոչ միայն սեփական կամքով, այլև Թուրքիայի թելադրանքով ու նախագծով, որը, կարելի է ասել, ադրբեջանական երգչախմբի խմբավարն է: Սրանք նույնպես աշխարհին ասում են, թե հայերի հետ ուզում են խաղաղություն հաստատել: Սրանց խաղաղությունն էլ ցեղասպանության անցակետ է Թալեաթի անունով և՛ Արցախում, և՛ Հայաստանում, որ համարում են իրենց պատմական տարածքները, որոնք իրենց պետք են առանց հայերի:

Ե՛վ աշխարհը, և՛ մենք գիտենք, որ թուրքական խաղաղությունը մեծ բլեֆ է, ինչին ձևացնում ենք, թե հավատում ենք՝ և՛ աշխարհը, և՛ մենք: Չեն հավատում միայն Թուրքիան և Ադրբեջանը, չեն ձևացնում, ուղղակի գործում են: Համոզված են, որ ինչպես չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այնպես էլ չի լինելու Հայաստանի Հանրապետություն: Մենք ասում ենք խաղաղություն և գնում ենք դրան ընդառաջ, բայց թուրքն ու ադրբեջանցին արդյո՞ք ուզում են: Կա՛մ լինում է խաղաղություն, կա՛մ չի լինում, կա՛մ այո, կա՛մ ոչ: Մենք ասում ենք՝ այո, իսկ նրանք՝ ոչ, որ պետք է ընկալենք՝ այո: Զվարճալին այն է, որ հենց այդպես էլ ընկալում ենք՝ ոչ-ը այո, և՛ մենք, և՛ աշխարհը:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից