Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:10 27-04-2022

Փաշինյանը փորձում է շատերին հանցակից դարձնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երեւանում, թերեւս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։

Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենեւին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ Արցախում տարակուսած են՝ եթե Ա․ Հարությունյանի դեպքը պարզ է, ապա ինչպե՞ս են սրան մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում