Երեկ՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 01։10-ի սահմաններում Երևանի շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 23։30-ին բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած տղամարդու, ում հարազատները հայտնել են, որ նա իրենց ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 62-ամյա Արմեն Մ․-ն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի ճակատին, ձախ ակնակապիճի դրսային եզրին, քթին, մեջքին, գլխի գագաթային շրջանին հայտնաբերվել են քերծվածքներ:
Հարազատները ոստիկաններին հայտնում են, որ նա վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։ Ոստիկանության ծառայողները պարզում են, որ հարազատների ասածը չի համապատասխանում իրականությանը։ Պ արզվում է՝ ապրիլի 24-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի թիվ 31/10 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 51-ամյա Հակոբ Գ-ն, նրա որդին՝ 24-ամյա Խաչատուր Գ-ն վիճաբանել են Արմեն Մ-ի հետ, որի ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու նրան թողնելով անօգնական՝ ծեծի ենթարկողները հեռացել են, և որոշ ժամանակ անց Արմեն Մ-ն մահացել է։
Հարուցված է քրեական գործ։