Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:08 19-02-2023

Երևանում «ՄՋ» սուպերմարկետի մոտ տղամարդ է մահացել. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմանում պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ Չարենցի 10 հասցեի մոտ մի տղամարդ «ՄՋ» սուպերմարկետի մոտ իրեն վատ է զգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները բուժօգնություն են ցուցաբերել տղամարդուն, որը դեռ կենդանության նշաններ էր ցույց տալիս: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը փորձում է 1-ին բուժօգնությունը ցուցաբերել, սակայն արձանագրում են տղամարդու մահը։

Մահացածի ինքնությունը պարզել է. նա Երևանի բնակիչ 55-ամյա Հենրիկ Մ․-ն է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ նկատել են, թե ինչպես է տղամարդու ինքնազագցոությունը վատացել, որից հետո նրան են մոտեցել պարեկներն ու երիտասարդ մի քաղաքացի, որոնք փորձել են օգնություն ցուցաբել։ Մինչ այդ նա գնումներ էր կատարել նշված սուերմարկետից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։