Երևան +15°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 21:48 25-04-2022

Վիրտուոզ ավերողներից մինչեւ սպառնալիքներ՝ հերոսի մորը

Երբ «ցրցամ» տրվեց «թավշյա» հեղափոխությունը, դրա մետաստազները սկսեցին ձգվել դեպի կրթական համակարգ, որովհետեւ ի սկզբանե խնդիր էր դրված ջնջել ու աղճատել ամեն բան: Ամենասարսափելին դրա հետեւանքներն էին հատկապես հանրակրթության վրա:

Բոլորը հիշում են, թե ինչպես էին անչափահաս դպրոցականները մասնակցում ցույցերի, այնուհետեւ «Սերժին մերժելուց» բացի՝ ուղղորդված «մերժում» նաեւ իրենց համար ոչ ցանկալի մանկավարժներին ու տնօրեններին՝ գոռոցով խոսելով իրենցից տարիքով մեծ ուսուցիչների հետ:

Այս ամենը օրինաչափ էր որակվում կրթության ոլորտի «թավշյա» նորեկների կողմից, նրանք անդաստիարակությունը «սղղացնում» էին երեխաների իրավունքների «սոուսով», ձեռքի հետ էլ փոշիացնում բազմաթիվ արժեքներ ու ջնջում ավանդույթներ:

Պատահական չէ,որ օրերս անչափահաս երկու աղջիկներ դանակով հարձակվել էին Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մոր վրա, դեռ մի բան էլ սպառնացել, որ իրենց հայրը նրա գլուխը կկտրի: Աղջիկները նաեւ հայհոյանքներ էին հնչեցրել Արցախի եւ արցախցիների հասցեին:

Արցախը հանձնած, այն Ադրբեջանի կազմում պատկերացնող եւ արցախցիների հանդեպ ատելություն գեներացնող իշխանությունների դեպքում սա սպասելի էր: Լինելով միջակություն, բայց միաժամանակ վիրտուոզ ավերելու ու ջնջելու մեջ՝ նրանք չեն կարող հանդուրժել կիրթ ու դաստիարակված սերունդ, նրանց ինտելեկտուալ ցենզին ներդաշնակվում է միայն «ժող ջանը», որին մտածող մարդիկ ժեխ են որակել:

Ամենից շատ դիտված