«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կազմակերպած երթի ընթացքում ևս պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծվել երթի մասնակիցների և ոստիկանների միջև։
Վանեցյանի գլխավորությամբ ցուցարարաներն անսպասելի փակել են Սախարովի հրապարակը, ապա նաև Մաշտոցի պողոտան։ Ոստիկանները փորձել են ուժով ազատել փողոցը ցուցարարներից։ Երթի մասնակիցները պարբերաբար նստացույցեր են անում, իսկ ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցից, արդյունքում պարբերաբար իրավիճակը լարվում է։ Երթի մասնակիցները վանկարկում են «Առցանց թուրքի Հայաստան», «Հայեր միացեք» կարգախոսները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև Կոմիտասի պողոտայում։