Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:28 23-04-2022

Օդեսայում հրթիռը հարվածել է բնակելի շենքին

Օդեսայի բնակելի թաղամասում 14-հարկանի շենք է այրվում, հաղորդում է BBC-ի թղթակից Քերոլայն Դևիսը, հարվածը հասցվել է ստորին հարկերին։

Դիմացի ավտոկայանատեղին պատված է կոտրված ապակիներով և աղբով։ Մի քանի մեքենա լրջորեն վնասվել է։

Տեղի բնակիչներից մեկը պատմել է, որ ինքը գտնվել է ծնողների բնակարանում՝ 12-րդ հարկում, երբ ուժեղ պայթյուն է եղել։ Բնակարանի բոլոր պատուհանները կոտրվել են:

Դեպքի վայրում են փրկարարական ջոկատները, իսկ մի քանի հարկ վերևում կրակը մարում է մի քանի հրշեջ մեքենա։

BBC-ի թիմը դեպքի վայրում հաշվել է առնվազն հինգ շտապօգնության մեքենա, մի քանի տուժածներ բուժօգնություն են ստացել: Առնվազն մեկ հոգու տեղափոխել են պատգարակով։

Սոցցանցերում է հայտնվել այրվող տան տեսանյութը:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին