Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:31 22-04-2022

Վալենտինա Մատվիենկոյի անունից շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին

Ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, շնորհակալագիրն Ալեքսեյ Սանդիկովին է փոխանցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարեւը ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի ընթացքում, որն անցկացվել է Ստեփանավանում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները