Արտաքին 4 տարի առաջ - 19:26 22-04-2022

Պատերազմի մեկնարկից հետո ավելի քան 5 մլն ուկրաինացի լքել է երկիրը. ՄԱԿ

Ուկրաինայի քաղաքների լայնածավալ հրետակոծությունն առաջացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենամեծ հոսքը դեպի Եվրոպա. 5.1 միլիոն մարդ լքել է Ուկրաինան փետրվարի 24-ին ռուսական ներխուժման սկզբից, նոր տվյալներ է ներկայացնում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Մեկնածների 90 տոկոսը կանայք և երեխաներ են, զինվորական տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը։

Բացի դրանից՝ 7.7 մլն մարդ համարվում է ներքին տեղահանված, այսինքն՝ նրանք մնացել են երկրում, սակայն ստիպված են եղել լքել սեփական տները։

Փախստականների մեծ մասը մեկնել է Լեհաստան (ավելի քան 2.8 մլն), Ռումինիա (ավելի քան 769 հազար) և Մոլդովա (ավելի քան 430 հազար)։ Ռուսաստան է գնացել 578 հազար ուկրաինացի:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ