Միտք 4 տարի առաջ - 12:20 21-04-2022

Էդմո՛ն Մարուքյան, հիմա դու դասական ձևակերպմամբ ի՞նչ ես

Էդմոն Մարուքյանը դարձել է մեր օրերի կամ Նիկոլի թվի ՕԵԿ-ը։ Նա իր կարիերան սկսեց 2012-ին, երբ Սերժ Սարգսյանն էր իշխանության, ու առաջին իսկ օրվանից պիտակավորվեց որպես «Սերժ Սարգսյանի գրպանային ընդդիմություն» կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հետո նրան պիտակավորել, Միքայել Մինասյանի պրոյեկտ։ Այսօր Էդմոն Մարուքյանը ամբողջ հոգով և մարմնով տեղավորվել է Նիկոլ Փաշինյանի գրպանում։ Կուլմինացիան (այս պահին դեռ սա է իր համար կուլմինացիան) Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակվելն էր։

Նշանակումից ի վեր Մարուքյանը լրատվամիջոցներին հարցազրույց չէր տվել, եթերում չէր հայտնվել։ Երեկ հայտնվեց Սաթիկ Սեյրանյանի տաղավարում ու խայտառակվեց։ Սաթիկը Էդմոնի «դեմը դրեց» իր բոլոր նախկին հայտարարությունները՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ու այսօր դրանց հետ հակասության մեջ մտնող նրա քայլերն ու հայտարարությունները։ Օրինակ՝ Էդմոն Մարուքյանն ասում է, որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ, իսկ Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում հանցակազմ չկա։ Եվ սա ասում է մի մարդ, որը 2020 թվականի նոյեմբերի 12-ին բառացիորեն հայտարարել է. «Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ հասնել Արցախի ճանաչմանը»։ Սրանք նույն Մարուքյանն է ասել, պարզապես այն ժամանակ, երբ նա Նիկոլին մեղադրում էր կապիտուլյացիա ստորագրելու մեջ, դեռ պաշտոն չէր ստացել, իսկ այսօր նա Նիկոլի հատուկ հանձնարարությունները կատարող դեսպան է, ուստի նրա համար Նիկոլն այլևս կապիտուլյանտ է։

Սաթիկը նաև հիշեցնում է, թե ինչպես էր Մարուքյանը ԱԺ ամբիոնից, երբ ընդդիմադիր խմբակցության ղեկավար էր, թվարկում Նիկոլ Փաշինյանի մեղքերն ու հիշատակում Լևոն Տեր-Պետրոսյանի տված գնահատականը Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ազգակործան պատուհաս, ու ստորագրում այդ գնահատականի տակ։ Մարուքյանն ասում է, թե «սա դասական քաղաքական ելույթ է նրա մասին, թե ոնց պետք է ընդդիմության լիդերը աշխատի»։ Ու ճիշտ է ասում Մարուքյանը, բայց մոռանում է ավելացնել նաև, որ իր այսօրվա պահվածքն էլ դասական օրինակ է նրա, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը։

Մարուքյանը քաղաքականության մեջ իր ամենադասական ձևակերպման՝ «անբարոյականության» մարմնացումն է։ Էդմոն Մարուքյանը՝ որպես քաղաքական գործիչ, դասական «անբարոյական» է։ Ու հիմա դժվար է որոշել՝ Նիկոլ Փաշինյա՞նն է Մարուքյանի գլխին բամփելով, հետո պաշտոնի նշանակելով՝ նրան փչացնում, թե՞ Մարուքյանն ինքն է իրեն փչացնում, քանի որ դա իրեն դուր է գալիս, դա նրա էությունն ու կենսակերպն է։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի