Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:32 02-09-2025

Հիմա մեր երկրում դասական մթնաժամ է, շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն՝ ոչ մի բանի համար. Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ռուսերենը շատ լավ բառ ունի. безвременье: Հայերենը չունի։ Չգիտեմ ինչու չունի։ Փորձեմ առաջարկել ՄԹՆԱԺԱՄ ձևը։

Հիմա մեր երկրում դասական մթնաժամ է։ Շուրջբոլորն ուրացում է ու դավաճանություն։ Ուրացում ու դավաճանություն՝ ոչ մի բանի համար։

Ես որոշել եմ չուրանալ։ Ես չե՛մ ընդունում մթնաժամի չարափառ իշխանությունը։

… Հալին մեղք,
հալածին դեւք,
ջնջին յանցանք,
խզին կապանք,
խորտակին շղթայք,
կենդանածնին մահացեալք,
բժշկին հարուածք,
ողջանան վէրք,
բառնին ապականութիւնք,
տեղի տան տխրութիւնք,
նահանջին հեծութիւնք,
փախնու խաւարն,
մեկնի մէգն,
մերժի մառախուղն,
փարատի մռայլն,
սպառի աղջամուղջն,
վերանայ մութն,
գնայ գիշերն,
տարագրի տագնապն,
չքանան չարիքն,
հալածին յուսահատութիւնքն
Եւ թագաւորէ ձեռն Քո ամենակար,
Քաւի՛չդ ամենայնի:
ՆԱՐԵԿ, բան ԽԱ

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու