Մամուլ 4 տարի առաջ - 08:45 21-04-2022

Իշխանության վախերը․ Ինչո՞ւ են մերժել ընդդիմությանը․ Հրապարակ

Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ ապրիլի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված խորհրդարանական լսումները, որ նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, չեն կայանալու։ ԱԺ-ից դա բացատրել են «տեխնիկական խնդիրներով», ինչը դաշինքը որակել է ապօրինաբար խոչընդոտելու քայլ։ Լսումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով էին, նախատեսվում էր ընդունել հայտարարություն ու «հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման» ժամանակ:


Ֆորմալ առումով լսումները չեղարկելու պատճառը Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստն է, որն անցկացվելու է ԱԺ-ում՝ ապրիլի 22-ին։ Մինչդեռ ընդդիմադիրները դեռեւս մի քանի օր առաջ էին դիմել ապրիլի 21-ին լսումներ անցկացնելու համար, եւ ԱԺ-ն հավանություն էր տվել, անգամ կայքում տեղեկատվություն էր հրապարակվել։ Դրանք, ըստ էության, մեկը մյուսին չէին խանգարելու։ Պարզ է, որ իշխանություններին ընդամենը պատրվակ էր պետք, որ մինչեւ ապրիլի 24-ը թույլ չտան նման քննարկում՝ ցեղասպանության թեմայով: Ակնհայտ է՝ մտահոգություն ունեն, որ լսումները կշիկացնեն մթնոլորտը, եւ ընդդիմադիրները կոչեր կհնչեցնեն` ապրիլի 23-24-ի ակցիաներին ընդառաջ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից