Վահան Քերոբյան. «չիրացված» երաժշտական պրոդյուսերը
copy image url

Վահան Քերոբյան. «չիրացված» երաժշտական պրոդյուսերը

Միտք 3 տարի առաջ - 23:14 20-04-2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ ոգեւորվել է՝ այս անգամ էլ Գարուի համերգի վաճառված տոմսերից: Այսինքն՝ կրկին մի բանից, որի հետ բնավ կապ չունի: «Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։ Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերը համարյա սպառված են»,- ֆեյսբուքի իր էջում ազդարարել է նա՝ խոստանալով առաջիկայում էլ այլ գերաստղերի համերգների մասին հայտնել:

Թեեւ Վահան Քերոբյանը այլ ոլորտ է ղեկավարում, բայց տնտեսականի փոխարեն մշակութային ջիղն է նրա մոտ պրկվել, եւ հետո ի՞նչ տարբերություն, եթե մարդը երկու ոլորտներից էլ գլուխ չի հանում: Կարեւորը ցանկությունները բարի են՝ տուրիզմի ֆանտաստիկ՝ 319 % աճ, խցանումների շնորհիվ՝ նաեւ տնտեսական աճ ու այսպես շարունակ:

Կամ գուցե մարդը հեռահար նպատակներ ունի՝ էկոնոմիկայի նախարարությունը հետագայում միացնել ԿԳՄՍ նախարարությանը եւ ստեղծել միասնական ԷԿԳՄՍ մեգանախարարություն: Ի վերջո, երկու ոլորտներն էլ անմխիթար վիճակում են: Եթե դա էլ չստացվի, գուցե նախարարություններով փոխանակվեն Վահրամ Դումանյանի հետ, հատկապես, որ նա էլ իր ղեկավարած ոլորտում չտեսնված հաջողությունների չի հասել:

Վահան Քերոբյանն, իրոք, ափսոս է, մարդն իբրեւ երաժշտական պրոդյուսեր չիրացված մեծ պոտենցյալ ունի, որը մսխվում է էկոնոմիկայի նախարարի հակամշակութային պաշտոնում: Իսկ ինչքան լավ կլիներ, որ գոնե պաշտոնաթողությունից հետո նա հնարավորություն ունենար ստեղծելու «Մենյու» պրոդաքշըն ու հրավիրելու իր երազած գերաստղերին:

Ամենից շատ դիտված

23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
12:41 Տղամարդը գրեթե 2 օր պահել է ընկերուհուն մեքենայի մեջ և ծեծի ենթարկել. Lenta
23:03 Վախենամ՝ վաղը Հայաստանի ղեկավարը շնորհավորի Ադրբեջանին Արցախի գրավման առթիվ
23:29 Եկեղեցու սպասավորին քննադատելը չի նշանակում եկեղեցուն դեմ լինել. «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժման անդամ
15:23 Մարդիկ շատ լավն են, մշակույթը՝ ևս. Իրանի ադրբեջանցիները Երևանում մասնակցում են գինու փառատոնին
22:19 Գարեգին Երկրորդի «կուսակրոնությունն» ու Արմեն Սարգսյանի քաղաքացիությունը. Հակոբ Բադալյան
23:17 Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են
13:48 Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Զորաց քարեր
12:57 Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական 4 անօդաչու է խոցվել. Սոբյանին
11:09 Ցատկոտող ամրոցը քամուց բարձրացել է օդ 12 մետր. վիրավորել է 2 երեխա․ Daily Mail.