Մեր պայքարը միայն հանուն «ընդդեմի» է
copy image url

Մեր պայքարը միայն հանուն «ընդդեմի» է

Միտք 3 տարի առաջ - 20:55 19-04-2022
Հայաստանում բոլորը բոլորին դեմ են: Ոչ մեկը հանուն ինչ-որ մեկի չի պայքարում,այլ պայքարում է ինչ-որ մեկի դեմ, դրա համար միշտ բոլորը բոլորից դժգոհ են:

Ընդդիմության մի թևն այսօր դուրս է եկել պայքարի` ընդդեմ այս իշխանությունների, որի հիմքում, եթե հավատանք ընդդիմադիրների անկեղծությանը, հանուն հայրենիքի պայքարն է: Բայց նպատակը, նախ եւ առաջ, ընդդեմ ինչ-որ անձի է, այս դեպքում` Նիկոլ Փաշինյան անունով անձի: Մարդիկ, իրականում, դեմ են Նիկոլ Փաշինյանին և համաձայն են ընդդիմության առաջ քաշած պահանջների հետ, որ այս իշխանությունները պետք է հեռանան: Բայց այդ նույն մարդիկ դեմ են նաև ընդդիմությանը, դեմ են Արթուր Վանեցյանին, դեմ են Ռոբերտ Քոչարյանին, որը Ազատության հրապարակում չէ, դեմ են Սերժ Սարգսյանին, որը ևս հրապարակում չէ, բայց մեկ է` իրենք դեմ են նրանց: Ու չկա որևէ հիմնավորում, թե ինչու են դեմ և՛ Նիկոլին, և՛ Վանեցյանին, որը ժամանակին կողմ էր Նիկոլին, և Քոչարյանին ու Սարգսյանին, և մյուսներին, որոնք դեմ են էլի Նիկոլին:

Ասում են` թող նոր դեմք գա: Բայց այդ նոր դեմքն էլ, որ գա, իրեն էլ ենք դեմ լինելու, որովհետև նա էլ ինչ-որ բանով չի գոհացնելու մեզ, հետո նրան ենք դեմ դուրս գալու, որովհետև այդ նոր դեմքն էլ, պարզվում է, մի քիչ հին է, մի քիչ նախկին է, մի քիչ թալանչի է, մի քիչ տգեղ է, մի քիչ անխելք է, մի քիչ էլ անփորձ է ու այսպես շարունակ:

Մենք ինքներս մեզ էլ ենք դեմ, որովհետև, երբ մեզ ասում են` դե արի ու դու արա, եթե մեր արածը քո դուրը չի գալիս, մենք այստեղ էլ ենք ընդդիմանում` մենք չենք կարող անել, կամ ինչո՞ւ պիտի մենք անենք, ձեզ ենք ձայն տվել, դուք էլ արեք: Իսկ հենց նրանք սկսում են անել, ընդդիմանում ենք նորից, թե ինչու եք դուք անում, թող ուրիշը գա անի: Իսկ մինչ մենք պայքարում ենք ընդդեմ բոլորի և ինքներս մեր դեմ, հարեւան երկրներում մեր պայքարի հաշվին իրենց ապագան են կառուցում` հանուն իրենց երկրի: Իսկ մենք հակառակ երեսով կործանում ենք մեր երկիրը հանուն մեր «ընդդեմի»:

Ամենից շատ դիտված

20:37 Ա՛յ հիստերիկ, ագրեսիվ ոջիլ, այս մարդը նվիրատվություն է անում, որ մարդիկ օգտվեն․ Աննա Հակոբյան
16:09 Գերագույն դավաճանը կատաղում ու հրահանգում է… առգրավվել է Դավիթ Համբարձումյանի մեքենան. Ռուբեն Մելիքյան
16:32 Ոստիկանները Դավիթ Համբարձումյանի զրահապատ մեքենան փորձում են առևանգել անհայտ ուղղությամբ
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան
17:02 Փաշինյանը մի չնչին Մելիք Ֆրանգյուլ է, որը չի կարող պայքարի դուրս գալ Լուսավորչի աթոռի դեմ. Մամիջանյան
17:10 Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի. Մուրադ Փափազյան
17:39 Կուրբան Բայրամ տոնողներն են թիրախավորում եկեղեցին. մենք չենք ընկրկելու. Էդգար Ղազարյան
17:46 Հնարավոր եմ համարում իմպիչմենտի միջոցով հաղթանակի հասնելը. այն սարերի հետևում չէ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել