Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:31 19-04-2022

Մանդատները չդնելու արգումենտը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արտահերթ ընտրությունների օրվանից սկսած՝ հանրությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ Վերջին ամիսներին, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարանում բացարձակապես ոչինչ չի որոշում, եւ անգամ Սահմանադրությամբ նրան վերապահված պաշտոնները թույլ չեն տալիս զբաղեցնել, այս խոսակցություններն ավելի թեժացան։ Ի՞նչ իմաստ ունի պահել մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի որոշումների վրա, եթե նրանց ծեծում եւ վիրավորում են ԱԺ-ում, եւ նրանք ակամայից լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Եվ սկսեցին նրանց մեղադրել աշխատավարձի համար մանդատներ պահելու համար։


Մենք տեղեկացանք, որ փողոցային պայքարի մեկնարկը տալուց առաջ ընդդիմությունը լրջորեն քննարկել է այս չարչրկված հարցը՝ կարծիքները բաժանվել են, բայց մի փաստարկ համոզել է ընդդիմադիրներին, որ մանդատներն այս պահին չի կարելի վայր դնել։ Ո՞րն է այդ փաստարկը։ Այն, որ քաղաքական ցանկացած հարց, այդ թվում՝ իշխանության հարցը, վարչապետին անվստահություն հայտնելու հարցը լուծվելու է խորհրդարանում, քանի որ խորհրդարանն է իշխանություն ձեւավորող գլխավոր մարմինը։ Ուստի դրանք դեռ պետք է պահպանել՝ պատեհ պահին կիրառելու համար։

Մի հարակից արգումենտ էլ կա՝ փողոցային պայքարի ելած ընդդիմության անձեռնմխելիության հարցն է։ Մանդատ կրող անձանց նկատմամբ Վահե Ղազարյանի կարմիր բերետավորներն ու «Ալֆան» նկատելիորեն զգույշ են վարվում, պատգամավորները նաեւ կարողանում են իրենց ձերբակալված զինակիցներին օգնել, ինչը նույնպես այս պահին կարեւոր է։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ մանդատների հարցը քննարկվել է դեռ օգոստոս ամսից սկսած եւ քննարկվել է մեր նշած փաստարկների շրջանակներում։

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
22:37 ԿԸՀ–ն ամփոփել է 637 ընտրական տեղամասերի քվեարկության վերահաշվարկի արդյունքները
22:17 Կիրանցում քվեարկության իրական պատկերը բացահայտած կինը ազատվել է աշխատանքից
21:06 45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինը
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար