Ուղիղ եթեր

Համերգային շրջագայությունների նպատակով դուրս կգնամ, բայց ընդմիշտ, ո՛չ, չեմ լքի Հայաստանը. Գոռ Սուջյան

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 21:54 18-04-2022
Oragir.news-ը զրուցել է երգիչ-երգահան Գոռ Սուջյանի հետ։ Հարցին՝ բազմաթիվ երիտասարդներ Ձեր երգերի շնորհիվ ծանոթացել ու անգիր են արել մեր դասական պոեզիայի լավագույն նմուշները, արդյոք երբևէ պետական պարգև, շնորհակալագիր կամ պարզապես շնորհակալություն Ձեզ հայտնե՞լ են, պատասխանեց, որ դա միայն իրենից կախված չի եղել, այլ նաև Project LA-ինն է։ «Դրանք իմ հեղինակային երգերը չեն, ավելի շատ պրոյեկտի, այսինքն՝ Լևոն Արևշատյանի երգերն են»։

Նա անդրադարձավ նաև իր երաժշտական ոճին՝ ռոքից անցում դեպի անգամ հայալեզու ստեղծագործություններ, և հարցին, թե այն որքանով օգնեց դեր ունենալու հայ երգարվեստում, որ ոճն է ավելի հոգեհարազատ, որքան պահանջարկ ունեն իր հայալեզու ստեղծագործությունները։

Խոսելով ոճային փոփոխության մասին՝ երգիչն ասաց, որ չի ընդունում ոճային փոփոխությունը. «Ես չեմ սիրում երաժշտությունը բաժանել ոճերի, դրա համար դժվար կլինի ասել՝ ես նախկինում ռո՞ք եմ երգել, թե՞ չէ։ Երգել եմ այն, ինչ ուզել եմ, սիրել եմ։ Դա անվանել ենք ռոք, բայց չեմ կարող ասել, որ դա ավանդական ռոք երաժշտություն է եղել։ Այդ նույն ռոքային ելևէջները կան Project LA-ում։ Ինձ համար ամեն արտիստ ինքն իրենով ժանր է»։

Հարցին՝ ո՞րն է ՀՀ-ում մնալու իր մոտիվացիան, պատասխանեց, որ ՀՀ-ից դուրս չգալու և Հայաստանում մնալու մոտիվացիան հետևյալն է. «Առաջին՝ նախ Հայաստանն իմ տունն է, ավելորդ պաթոս չկա ավելացնելու։ Դուրս գնալու պլաններ կան՝ ժամանակավոր, թեկուզ համերգային շրջագայությունների նպատակով, բայց ընդմիշտ՝ ոչ, չեմ լքի Հայաստանը»։

Հարցին, թե տեղական փառատոներն ինչքանո՞վ են կարողանում այդ գործառույթը իրականացնել, պատասխանեց. «Ռոք շրջանակներում մասնակցել եմ փառատոնի, դրանք մեր՝ երգիչների համար տոնի նման մի բան են, երբ երաժիշտները հավաքվում են։ Ես առհասարակ համագործակցության առաջարկներ ընդունում եմ միայն այն ժամանակ, երբ դա ինձ դուր է գալիս, այսինքն՝ չեմ անում այն, ինչ ինձ դուր չի գալիս, կամ ինքս չեմ ուզում։ Իմ դեպքում դժվար է կեղծավորություն անելը»։

Հարցին՝ արդյոք հոբիների համար ժամանակ մնո՞ւմ է, պատասխանեց, որ իր համար հոբի եղել է մարտարվեստը. «Երաժշտության մեջ էլ ունեմ հոբիներ, այսինքն՝ այն այնքան մեծ ու լայն է, որտեղ դու կարող ես տարբեր բաներ փորձարկել։ Ես էլ շատ սիրում եմ երաժշտական տարբեր գործիքներ նվագել, ունեմ պրոյեկտ, որտեղ վիդեոներ եմ անում՝ cover տարբերակով, այսինքն՝ չօգտագործելով երաժշտական գործիքներ՝ ստանում եմ ձայները բերանի միջոցով, փոխարենն իմիտացիա եմ անում, որ դրանք երաժշտական գործիքներ են»։

Թե ի՞նչ պլաններ ունի առաջիկայում՝ ասաց, որ Project LA-ի շրջանակներում կլինեն նոր երգեր և նոր անդրադարձներ պոետների ստեղծագործություններին։ «Պրոյեկտներիցս մեկը կոչվում է մարդ-նվագախումբ, որտեղ բավականին երկար ժամանակ ես մենակ էի հանդես գալիս՝ փորձելով տարբեր գործիքներով նվագել»։

Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ