Արտաքին 4 տարի առաջ - 13:10 17-04-2022

Մարիուպոլում զինվորականների սպանությունը վերջ կդնի բանակցություններին․ Զելենսկի

Մարիուպոլում ուկրաինացի զինվորականների սպանությունը վերջ կդնի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, ուկրաինացի զինծառայողները արգելափակված են, ջուր ու դեղորայք չունեն, բայց պաշտպանվում են։
Զելենսկին նաև հաղորդել է, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը կարող է բաղկացած լինել երկու փաստաթղթից. մեկը, ըստ Ուկրաինայի նախագահի, պետք է վերաբերի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, իսկ մյուսը՝ ուղղակիորեն Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մոսկվան, ըստ Զելենսկիի, պնդում է, որ կողմերը ստորագրեն մեկ փաստաթուղթ։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մարիուպոլի քաղաքային շրջանն ազատագրվել է «Ազովի» գնդի և ուկրաինական զորքերի այլ ստորաբաժանումների մարտիկներից։ Գերատեսչության տվյալներով, ուկրաինական ուժերն արգելափակված են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում, և ողջ մնալու նրանց միակ հնարավորությունը հանձնվելն է։
ՌԴ ՊՆ-ն, հղում անելով գերի ընկած ուկրաինացիներին, ասում է, որ «Ազովստալի» տարածքում մոտ երկուսուկես հազար մարդ կա։ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունների անկախ հաստատում չկա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում