Արտաքին 4 տարի առաջ - 16:19 16-04-2022

Աշխարհը պետք է պատրաստ լինի նրան, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Աշխարհը պետք է պատրաստ լինի այն հավանականությանը, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինա ներխուժման ժամանակ։
«Ոչ միայն ես, ամբողջ աշխարհը, բոլոր երկրները պետք է անհանգստանան, քանի որ դա կարող է իրական տեղեկություն չլինել, բայց կարող է և ճշմարիտ լինել»,- ասել է Զելենսկին։
«Մենք պետք է մտածենք, չվախենանք, բայց պատրաստ լինենք,- շարունակել է նա,- բայց սա միայն Ուկրաինայի հարցը չէ, կարծում եմ՝ ողջ աշխարհինն է։
Ավելի վաղ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել էր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու վտանգի մասին։ Նրա կարծիքով, դա կարող է տեղի ունենալ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսահատվի Ուկրաինայի դեմ պատերազմում հաղթանակ ձեռք բերելուց։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան