Ներքին 4 տարի առաջ - 18:42 15-04-2022

Պարտադիր պետք է արյուն թափվեր, որ իրեն Արցախը հանձնելու արդարացում լինե՞ր․ զոհվածի մայր

Երկու օր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր ելութի ընթացքում խոստովանեց, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։
Փաշինյանի այս ելույթը հանրության շրջանում իսկական շոկ առաջացրեց։ Սրան հաջորդեց Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, որը ավելի լարեց առանց այդ էլ շոկային իրավիճակը։ «1996թ.-ին մի գաղափար առաջ քաշվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել, իմ կարծիքով»,- ասել էր Խաչատրյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց զոհված զինծառայող Գարիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամների հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս են վերաբերվում իշխանության այս հայտարարություններին։ Գարիկի մայրը՝ տիկին Սուսաննան, մեզ հետ զրույցում ասաց. «Եթե այդպես էր, ու կարող էին կանգնեցնել պատերազմը, ինչի՞ համար մեր երեխաները զոհվեցին, պարտադիր պետք է արյուն թափվեր, որ իրեն Արցախը հանձնելու արդարացում լինե՞ր։ Պարզ է, որ եթե ժամանակին կանգնեցվեր պատերազմը, այդքան զոհ չէր լինի, մեր երեխաներն էլ մեր կողքին կանգնած կլինեին։ Ես՝ որպես զոհվածի մայր, ասում եմ՝ եթե պետք է տար այդ հողերը, թող նախօրոք տար, այսքան զոհ էլ չլիներ, բայց ոչ թե մեր երեխաները իրենց արյան գնով հող պահեին, որը այսպես թե այնպես պետք է հանձնվեր թուրքերին։ Այսքան բան։
Իսկ ինչ վերաբերում է Արցախը Ադրբեջանին հանձնելուն, իհարկե ես չեմ ուզում խառնվել այդպիսի հարցերին, դա իմ որոշելու հարցը չէ, բայց ես չեմ պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում, ո՞նց կարող է Ադրբեջանի կազմում Արցախը ապագա ունենալ, ո՞նց պիտի ապրեն այդ կարգավիճակում արցախցիները։ Ադրբեջանի կազմում արցախցիները միայն որպես ճորտ կապրեն, ուրիշ ոչ մի ձևով իրենց այնտեղ չեն պահի։ Իշխանություններին թվում է ադրբեջանցիները իրենց կազմ անցած ղարաբաղցիներին, բացի ճորտի կարգավիճակում պահելուց, ուրիշ ձև կարո՞ղ են վերաբերվել»,- ասաց Գարիկ Հովհաննիսյանի մայրը։






Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ