Արտաքին 4 տարի առաջ - 11:50 15-04-2022

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն՝ «Մոսկվա» հածանավի խորտակման մասին

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական պատերազմի ամենօրյա ամփոփագիրը՝ հետախուզական տվյալների հիման վրա։ Այսօրվանն ամբողջությամբ նվիրված է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի դրոշակակիր «Մոսկվա» հածանավի խորտակմանը։
Բրիտանացի զինվորականներն այդ մասին հաղորդել են՝
• Հածանավը կարևոր դեր է խաղացել և որպես հրամանատարական նավ, և որպես ՀՕՊ հանգույց:
• Խորհրդային արտադրության նավը ռուսական նավատորմի «Ատլանտ» դասի երեք հածանավերից էր (ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ Slava-class): «Մոսկվան» շահագործման է հանձնվել 1979 թվականին և մի քանի անգամ զգալիորեն արդիականացվել է, վերջինը եղել է անցած տարի:
• Ռուսաստանը պատերազմի սկզբից արդեն երկու առանցքային ռազմանավ է կորցրել, որոնցից է նաև «Սարատով» մեծ դեսանտային նավը։ Ամենայն հավանականությամբ, այս կորուստները Ռուսաստանին կստիպեն վերանայել իր դիրքորոշումը Սև ծովում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել