Երևան +16°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:31 14-04-2022

Վաղը մեկ օր ուշացած այսօրն է

Աշխարհաքաղաքական լաբիրինթոսում խարխափող Հայաստանին այնտեղից դուրս գալու համար (այսօր առավել, քան երբևէ) Արիադնեի կծիկ է անհրաժեշտ: Անհրաժեշտ է՝ արդեն որերորդ անգամ նույն փակուղում չհայտնվելու համար: Հակառակ դեպքում պարտավոր ենք ընդունել մեր՝ պարբերաբար մեզ ներկայացվող թնջուկներ լուծելու և դժվարին իրավիճակներից խելամտորեն դուրս գալու անունակությունը: Երբ ամեն ինչ պայմանավորում ես բացառապես հակառակորդների կողմից քո հանդեպ դրսևորվող տմարդի վարքով, երբ քեզ պատուհասած բոլոր աղետների մեջ միայն ու միայն նրանց ես մեղադրում, ուրեմն փակուղային իրավիճակից դուրս գալու շանսերդ զրո են: Իսկ կծիկը հետ փաթաթելով՝ դու կարող ես նախ ֆիքսել, ապա նաև չեզոքացնել տրամաբանական ընթացքի խաթարված, վթարված հատվածները: Այլ կերպ՝ նույն փոսում չհայտնվելու համար պատմական աուդիտն անհրաժեշտություն է դառնում:

Հետաքրքիր չէ՞, թե ինչու հինգհազարամյա պատմությամբ հպարտացող հայ ժողովրդին ոչ մի կերպ չի հաջողվում կայացած, ձևավորված ավանդույթներ ու ապագայի հստակ տեսլական ու նույնի հետ կապված ճանապարհային քարտեզ ունեցող պետություն կառուցել: Ինչո՞ւ, այս էլ որերորդ անգամ, մենք տապալում ենք կամ մոտ ենք տապալելուն մեզ ներկայացած՝ պետություն կառուցելու պատմական պատեհությունը: Ըստ իս՝ դա կամ պիտի պայմանավորված լինի մեր ապաշնորհությամբ, կամ օտարասիրությամբ, սրա-նրա թևատակում գոլ ապահովություն փնտրելու, մակաբույծին պատշաճող «շուստրիություն» դրսևորելու «տաղանդով»... Ինչո՞ւ մեր երկրում ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը, որտեղ ենք մենք, ու մեր պետությունը որտեղ է լինելու առաջիկա տասնամյակում:

Նկատե՞լ եք, թե ինչ արգահատանքով են մեր ազգակիցներից շատերը խոսում հայ տեսակի մասին ու, դրան հակառակ, ինչ խանդավառությամբ, ինչ ակնածանքով՝ դարերի ընթացքում իրենց սխալների գիտակցման ու շտկման հաշվին մեջքները շտկած, հզոր պետություններ կայացրած օտարների... Բայց չէ՞որ «Մոսկվան էլ մեկ օրում չի կառուցվել...»: Ներկայիս հզորները նման հաջողության են հասել՝ կտրականապես բացառելով իրենց ճակատագիրն ուրիշների տնօրինությանը թողնելու «շռայլությունը»... Իսկ մենք րոպե առաջ ենք ուզում թռչել ուրիշների գիրկը, դառնալ նրանց «հասարակաց որդեգիրը»:

Հետաքրքիր է, ինչո՞ւ են մեր ազգակիցներից շատերը ճգնում ռուսից ավելի ռուս կամ ամերիկացուց ավելի ամերիկացի երևալ, Հայաստանի ու հայերի բացառիկության մասին էլ ի սփյուռս աշխարհի վերամբարձ մտքեր շաղ տալ՝ Գլենդելներից ու «Պիտերներից»...

Ուղղակի ապշել կարելի է՝ ունկնդրելով արտերկրից հենց նոր ժամանած, պարարտ մարմինը հազիվհազ շարժող, գիրությունից շնչահեղձ լինող, քարուքանդ եղած փողոցներով ու աղբավայրերի միջով սեփական ապարանք սուրացող մեծահարուստի սրտաճմլիկ՝ դրսի բարեկեցությանն ու մաքրությանը վերաբերող դիտարկումները... Հետաքրքիր է, հայաստանաբնակներից շատերի համար այդ երբվանի՞ց է իրենց բնակարաններից այն կողմը օտարի հող դարձել, որտեղ, ի հեճուկս իրենց անձնական տարածքի, կարելի է պղծել ու աղտոտել... Հետաքրքիր չէ՞, թե այդ երբվանի՞ց են, օրինակ, «Բանգլադեշ» թաղամասում բնակվող մեր հայրենակիցները մեզ մոտ ասոցացվում Կորդիլեռների ստորին հատվածներում բնակվողների հետ... Այդ ինքնավստահությունը որտեղի՞ց, որ, Աստված մի արասցե, նրանց պատուհասելիք դժբախտությունը քեզ շրջանցելու է: Համոզված եք, քանի որ կարծում եք, թե «Բանգլադեշը» ձեզանից պարսեկներով հեռու՝ Լատինական Ամերիկայո՞ւմ է, ձեզ այդպե՞ս են համոզել...


Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում