Մամուլ 4 տարի առաջ - 08:24 13-04-2022

Ինչու է կանգնեցվել «Թեղուտ»-ի աշխատանքը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արդեն 2 տարի է՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը սնանկ է ճանաչվել: Սնանկության որոշումը դատարանն ընդունել էր 2020 թվականի ապրիլին: Սակայն վերջերս կոմբինատում կրկին աշխատանքային եռուզեռ է: Գործարկվել է մի փոքրիկ արտադրամաս, որը, ըստ տեղացիների, երկաթյա գնդիկներ է արտադրում Արարատի ցեմենտի գործարանի համար: Ալավերդցիներից տեղեկացանք, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը մինչեւ վերջերս աշխատում էր եւ մեկ ամիս առաջ կանգնեց, դեռ չի աշխատում: Պատճառը սանկցիաներն են:


«Ընկերությունը հայտարարում է, որ պատճառը լոգիստիկայի փոփոխությունն է, եւ որ «Թեղուտը» շուտով կբացվի, բայց բոլորս հասկանում ենք, որ, ըստ էության, Ռուսաստանի դեմ սանկցիաների հետեւանքով է գործարանը կանգնել, որովհետեւ այն ՎՏԲ-ին է պատկանում»,- ասում է գործարանին մոտ աղբյուրը:

Հիշեցնենք, որ մարտի կեսերին «Թեղուտն» անորոշ ժամանակով կանգ առավ, իսկ աշխատողներին ասվեց, որ պատճառը պլանային վերանորոգման աշխատանքներն են, եւ իրենք մի երկու շաբաթից կվերադառնան աշխատանքի՝ հանքավայր։ Շնողի գյուղապետարանից երեկ հայտնեցին, որ ձեռնարկությունը դեռ չի աշխատում։ «Միայն անվտանգության աշխատողներն են գործի գնում»։

Մանրամասն՝ թերթի այսօվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ