Ներքին 4 տարի առաջ - 14:07 12-04-2022

ԱԺ-ում են թուրքի ստրուկները․ Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի կողմից ԱԺ ամբիոնից Արցախի դրոշը հեռացնելու թեմային․

«Արցախի դրոշից այսքան բացասական գերլարում Հայաստանի ԱԺ-ում հնարավոր է եղել, որովհետև այնտեղ են թուրքի ստրուկները։
Վախվորած չեն հասկանում, թե իրենց թուրք տերերին ինչպես են բացատրելու՝ իրենց կողմից զավթած ԱԺ-ում ինչպես են հայերը Արցախի դրոշը ծածանել։
Այս գերլարված դողդղոցը վկայում է։ Սրանք վախենում են բոլորից՝ թուրքից, ռուսից, միջազգային հանրությունից իսկ ամենակարևորը հայ հասարակությունից։
Բայց ճիշտ են անում, որ դողում են։ Գիտեք ինչ եք արել ու դրա համար անխուսափելի պատասխանատվության ժամը մոտ է։ Ընդդիմության Արցախ այցը Ձեր ամենաթեթև մղձավանջն է լինելու։

Ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը դեռ սկիզբն է։
Այսօրվա սրանց պահվածքը լավագույն ապացույցն է, որքան են ատում հայկականությունը, հայկական ազգային պետությունը։ Բա ո՞նց գնան Արցախ։ Իրենց դրա համար չեն վարձել»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում