Արտաքին 4 տարի առաջ - 11:34 12-04-2022

Ուկրաինայի արևելքում մարտերը կսաստկանան առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում. Բրիտանական ռազմական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում պատերազմի ընթացքի վերաբերյալ հերթական վերլուծությունն է հրապարակել։ Բրիտանական ռազմական հետախուզությունն ակնկալում է, որ Ուկրաինայի արևելքում մարտերը կսաստկանան «երկու-երեք շաբաթվա ընթացքում»: Ռուսական զորքերը կշարունակեն գրոհները Դոնեցկի և Լուգանսկի մոտ տեղակայված ուկրաինական դիրքերի ուղղությամբ, մարտերը շարունակվում են նաև Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում, հարձակումը կվերսկսվի Կրամատորսկի ուղղությամբ։ Ուկրաինայի արևելքում վերատեղակայման նպատակով Բելառուսից ռուսական զորքերի դուրսբերումը դեռ շարունակվում է: Բրիտանիայի ռազմական հետախուզությունը մինչ այժմ ոչինչ չի ասում Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին։ Երկրի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ուշ երեկոյան թվիթերում գրել է, որ հաղորդագրությունները շտապ ստուգվում են:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները

Ձեզ գուցե հետաքրքրի