Մամուլ 4 տարի առաջ - 08:20 12-04-2022

Նորից ասպատակում են Սյունիքը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Վերջին օրերին տեղացի եւ եվրոպացի չինովնիկների ու դեսպանների հետաքրքրությունը կրկին աճել է Սյունիքի նկատմամբ։ Անցած շաբաթ ՔՊ-ականների հետ մարզ էին այցելել Հայաստան ժամանած բրիտանացի պատգամավորները, այս շաբաթ-կիրակի ՔՊ-ական պատգամավորներն էին Սյունիքում եւ քաղհասարակության սորոսական թեւի ներկայացուցիչները՝ Լարիսա Մինասյան, Արթուր Սաքունց, Լեւոն Բարսեղյան։

Իսկ երեկ էլ եռօրյա այցով Սյունիքում էին գտնվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանը։ Այցը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը։ Այն ներառում է այցելություն Կապանի, Գորիսի, Վերիշենի կանանց ռեսուրսային կենտրոններ։ Այս հանդիպումներին նախատեսվում է նաեւ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ներկայությունը։

Սյունիքում վախեցած հիշում են, որ մարզի նկատմամբ այսպիսի աննախադեպ հետաքրքրություն էր նաեւ Սեւ լճի տարածք ադրբեջանցիների ներխուժման օրերին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց