Ավելին 4 տարի առաջ - 20:19 11-04-2022

Հիվանդը մահացել է այն բանից հետո, երբ բժիշկները մկրատ են մոռացել նրա ստամոքսում

Վենեսուելացի տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ վիրաբույժները նրա ստամոքսի մեջ մկրատ են մոռացել, հայտնում է Mirror-ը։ Անզգայացումից հետո ուշքի գալով՝ հետո հիվանդը սկսել է բողոքել ուժեղ ցավից։
59-ամյա Իվան Չավեսը ստամոքսի վիրահատության էր ենթարկվել։ Վիրահատությունը հաջող է անցել, սակայն անզգայացումից հետո արթնանալուց հետո հիվանդը սկսել է ցավեր զգալ որովայնի շրջանում, չի կարողացել ուտել և գնալ զուգարան։ Բժիշկները, չհասկանալով, թե ինչ է կատարվում, տղամարդուն տարբեր դեղամիջոցներ են նշանակել, որոնք չեն բարելավել նրա վիճակը։
Միայն չորս օր անց բժիշկները Իվանին ռենտգեն են արել և նկարում տեսել մկրատը։ Օտար մարմինը հեռացվել է վիրահատական ​​ճանապարհով, սակայն հինգերորդ օրը Չավեսը մահացել է. հանգուցյալի ընտանիքը դրա համար մեղադրել է վիրաբույժներին:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկը հաղորդել է, որ վիրահատությունը կատարած վիրաբույժներն ազատվել են աշխատանքից և գտնվում են կալանքի տակ։ Բացի այդ, Չավեսի հարազատները պնդում են, որ բուժանձնակազմն ամեն ինչ արել է իրենց սխալը թաքցնելու համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին