Մամուլ 4 տարի առաջ - 08:06 09-04-2022

Ի՞նչ գործընթացներ են Արցախի շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տևական ժամանակ է՝ փորձագետներն ու քաղաքական գործիչները (հասկանալի է՝ բացառությամբ իշխանամերձ շրջանակների) զգուշացնում են, որ այս իշխանությունները Արցախից ձեռքները լվացել են և Արցախը դուրս թողել գործընթացներից: Բրյուսելյան հանդիպումից հետո այս խոսակցություններն առավել առարկայական դարձան: «Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց:

Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը: Իշխանությունների այս քաղաքականությունը յուրովի «ոռոգում» են ակնհայտ ու ծպտյալ իշխանամերձ շրջանակները: Ի մասնավորի, երեկ ԱԺԲ-ի կողմից պղծվել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը: Անկախ ներկայացված պատճառաբանություններից, փաստը մնում է փաստ, որ ոտնձգություն է կատարվել Արցախի պետական խորհրդանիշներից մեկի նկատմամբ, ինչը, մեղմ ասած, բուռն հակազդեցություն էր առաջացրել սոցցանցերում:

Ի դեպ, երեկ օպերատիվորեն ՀՅԴ երիտասարդները փոխեցին դրոշը, իսկ օրվա ընթացքում մենք տեղեկություններ էինք ստանում, որ Հայաստանի տարբեր բնակավայրերի կենտրոնական հատվածներում բարձրացվում է Արցախի պետական դրոշը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը տեղադրվել էր ընդդիմության կողմից, ինչը համարվում է խորհրդանշական, քանզի, փորձագետների համոզմամբ, 2018 թվականին հենց այստեղից սկսվեց Արցախի դրոշի «իջեցման գործընթացը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի