Ուղիղ խոսք Խոսք 4 տարի առաջ - 17:03 07-04-2022

Ոչ մի մարզիչ նիհար լինելուս պատճառով խումբ չէր ընդունում. ՀՀ-ում Եվրոպայի առաջին չեմպիոն կին հրաձիգ

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Oragir.news-ը զրուցել է հրաձիգ, Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն, աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն Լիլիթ Մկրտչյանի հետ։

Լիլիթը մեզ հետ զրույցում անդրադարձավ սպորտով զբաղվելու և մշտապես կանացի մնալու գաղտնիքին։

«Մեր մարզաձևում կտեսնեք աղջիկների, ովքեր գեղեցիկ, հարդարված, ականջօղերով գալիս են։ Երբ եկա հրաձգարան, չէին ընդունում, նիհար էի, փոքր-մոքր, ու մարզիչները մտածում էին՝ հաստատ հրաձիգը չեմ կարողանա բռնել։ Անգամ եղել են դեպքեր, երբ չեմ կարողացել կրակել, ու մարզիչս ինձ տուն է ուղարկել։ Ես էլ պատուհանով եմ մտել ներս, որովհետև գիտեի, որ նպատակ ունեմ իմ առաջ դրված։ Դե հիմա էլ Եվրոպայի չեմպիոն եմ, բայց սա ինձ համար մեծ նվաճում չէ։ Ես աշխարհի առաջնությանն եմ այժմ պատրաստվում։ Ամռանը պատրաստվում եմ մեկնել Ֆրանսիա՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար»։

Լիլիթն ասաց, որ 2014 թվականից փորձում է մեդալներ նվաճել՝ ՀՀ պատիվը բարձր պահելու համար։

Քնարիկ Պետրոսյան


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
21:54 Գյումրիի ՔՊ-ականները չեն կողմնորոշվել՝ մասնակցե՞լ «Գյումրու օրվան», թե՞ ոչ
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ