Մամուլ 4 տարի առաջ - 19:00 04-04-2022

Ռոբերտ Քոչարյանը դահուկ վարելիս վնասվածքներ է ստացել

Hraparak.am-ը գրում է.

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս ընկել եւ վնասվածքներ է ստացե։ Նա տեւական ժամանակ է բուժում է ստանում։ Ճիշտ է` չի հոսպիտալացվել, բայց տանը սիստեմաներ է ստանում, քանի որ բավականին լուրջ վնասվածքներ է ստացել:
Երկրորդ նախագահի առողջական խնդիրների մասին գիտեն ամենամերձավորները` անգամ իր առաջնորդած «Հայաստան» դաշինքում են շատերն անտեղյակ: Որոշվել է այս տեղեկատվությունը չհրապարակայնացնել` հավանաբար համարում են, որ դա կվնասի Ռոբերտ Քոչարյանի իմիջին։ Հենց այս վնասվածքներով էր պայմանավորված, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց: Մարտի 29-ի նիստին նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել ներկայանալ դատական նիստին` համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացվեց ու նշվեց, որ ոչ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։

Առողջական խնդիրներով էլ պայմանավորված` Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, չի մասնակցի վաղվա հանրահավաքին, չնայած իր թիմում այս հարցին ի պատասխան անորոշ արտահայտություններ են անում` կարծելով, որ ՀՀ երկրորդ նախագահի ֆանատները կհիասթափվեն եւ նրա բացակայության պատճառով չեն գա հրապարակ։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեր հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելո՞ւ է վաղվա հանրահավաքին, հիշեցրեց պաշտպանների՝ դատարանում ներկայացրած բժշկական տեղեկանքը, ապա հավելեց․«Ես կարող են հուսալ, որ նախագահի առողջական խնդիրները թույլ կտան մասնակցել վաղվա հանրահավաքին, ավելի մանրամասներ հաղորդել այս պահին չեմ կարող, քանի որ ինքս էլ չեմ տիրապետում»: Ճշտող հարցին՝ հիմա մասնակցելո՞ւ է, թե՞ չի մասնակցելու․«Ես այլ տեղեկատվություն չեմ կարող այս պահին հաղորդել»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում